Պուտինի մեծ ասուլիսը տևել է մոտ 4 ժամ. հայտնի է՝ քանի հարցի է պատասխանել ՌԴ ղեկավարը
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսը տևել է երեք ժամ 56 րոպե, երկրի ղեկավարն այդ ընթացքում պատասխանել է 55 հարցի:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, միջոցառումը տեղի է ունեցել «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում: Այս տարի միջոցառմանը հավատարմագրվել է տարբեր պարբերականների և հեռուստաալիքների 507 ներկայացուցիչ, այդ թվում՝ արտասահմանյան և տարածաշրջանային:
Պուտինին հարց է ուղղել 17 լրագրող ռուսական դաշնային ԶԼՄ-ներից, 19 թղթակից մարզերից, արտասահմանյան պարբերականների 4 աշխատակից, երկու բլոգեր:
Անցյալ տարի մամուլի ասուլիսը տևել է 4 ժամ 29 րոպե, որի ընթացքում ՌԴ ղեկավարը պատասխանել էր 60 հարցի: Այն ժամանակ համավարակի պատճառով միջոցառումն անցել էր տեսաժողովի ձևաչափով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



