Երևանում պարեկային ծառայության գնդի պարեկի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է
SOCIETYԴեկտեմբերի 21-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 64-ամյա Ռիտա Գրիգորյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 10-ին Երևանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ՝ 33-ամյա Գուրգեն Գալստյանի կողմից վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո։Կայքի տեղեկություններով՝ տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարող ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Ինչպես ավելի հայտնել էինք, դեկտեմբերի 10-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Skoda մակնիշի ավտոմեքենան Մելքումովի փողոցում վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել էր ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...