Կրակոցներ՝ Կոմիտասի «Երևան սիթի»-ի ավտոկայանատեղիում
SOCIETYԱյսօր՝ դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ «Երևան սիթի»-ի կայանատեղիում 4 մարդ վիճաբանել են, նրանցից մեկը զենքով սկսել է մի քանի կրակոցներ արձակել։
Կայքի տեղեկություններով՝ կրակոցներն արձակվել են «Վալտեր» տեսակի ատրճանակից։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



