Ուկրաինային կարող են օգնության հասնել ցամաքային և ծովային ուժեր. The National Interest-ը ներկայացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հնարավոր ցամաքային և ծովային բախման տարբերակները
INTERNATIONAL NEWSՌուսական զորքերի տեղակայումն Ուկրաինայի հետ սահմանին լայնածավալ ցամաքային պատերազմի սպառնալիք է ներկայացնում: Այս մասին գրում է The National Interest-ը՝ վեևրլուծելով, թե ինչ տեղի կունենա, եթե ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն որոշեն միջամտել և պաշտպանել Ուկրիանային ռուսական ներխուժման դեպքում:
«Քանի որ Ուկրաինան սահմանակցում է ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրների հետ, նրան կարող ն հեշտությամբ օգնության հասնել ծանր ցամաքային ուժեր՝ շարժվելով դեպի ՌԴ սահմանի մոտակա դիրքեր»,- գրում է հոդվածագիրը:
Վերջինս հավելում է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն արդեն իսկ մեծ թվով F-35 Lightning II ստելս տեսակի կործանիչներ են տեղակայել եվրոպական մայրցամաքում. արդեն բավականին լուրջ ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժեր կան տեղակայված Ուկրաինայից ոչ մեծ հեռավորությամբ:
Իսկ ինչ վերաբերում է Սև ծովին, այնտեղ նույնպես կարող է որոշակի գործողություն տեղի ունենալ ռազմածովային ուժերի միջև՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու պարագայում: Ուկրաինան սահմանակցում է Սև ծովին, մի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ նավատորմը հաճախակի է գործողություններ իրականացնում:
Հեղինակը կոչ է անում ուշադրություն դարձնել ռուսական ուժերի՝ Սև ծովից հնարավոր հարձակմանը: Նա մատնանշում է նաև ամերիկյան ծովային ուժերի հնարավոր գերակայությունը Ռուսաստանի նկատմամբ, և ծովային հետևակը կարող է երկճակատ հակամարտություն վարել: