Փաշինյանը և Ալիևը նորից կհանդիպեն
INTERNATIONAL NEWSՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 28–ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Լրագրողը առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է այդ գագաթնաժողովի ժամանակ կայանա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
«Այո, մասնակցելու եմ, այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց Ադրբեջանի նախագահի հետ անպայման շփում կլինի», – հայտարարեց Փաշինյանը։
Նա, սակայն, ընդգծեց՝ պաշտոնական բանակցության առաջարկ, համենայնդեպս, այս պահին դեռ չեն ստացել։
«Քանի որ գագաթնաժողովը ոչ ֆորմալ է, բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ, բայց որևէ շփում միանշանակ կլինի, բայց ոնց, տեղում կերևա՝ ըստ իրավիճակների, ըստ հանգամանքների», – ընդգծեց ՀՀ վարչապետը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



