Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Արցախին ու Հայաստանին՝ խաղաղություն, քաղաքացուն՝ հայրենիքից չնեղանալու և այն չլքելու ուժ․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարեվերջին ամփոփում ենք տեղի ունեցած իրադարձությունները՝ փորձելով հասկանալ, թե ինչ հասցրեցինք անել և ինչ բաց թողեցինք: Լրատվամիջոցների համար սա ևս ավանդույթի պես մի բան է՝ ամփոփել կատարված աշխատանքը և առաջ շարժվել դեպի հաջորդ տարի:

Տարվա ընթացքում «Փաստն» անդրադարձավ տարաբնույթ թեմաների, ինչպես յուրաքանչյուր լրատվամիջոց՝ միջնորդ դարձավ հասարակության և պետության միջև տեղեկատվության փոխանցման իմաստով: Ճիշտ է՝ հազվադեպ, բայց որոշ դեպքերում մեր պաշտոնական հարցումները մնացին անպատասխան, երբեմն տրվեցին ոչինչ չասող պատասխաններ՝ փաստացիորեն ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով մեր ունեցած տեղեկությունները: Մի քիչ զարմանալի էր այն պրակտիկան, երբ պետական գերատեսչությունը լրատվամիջոցից երեսուն օր հավել յալ ժամանակ էր խնդրում հարցերին պատասխանելու համար, իսկ երեսուն օր հետո ընդամենը մեկ պարբերությամբ «տեղեկություն» փոխանցում:

Բայց, իհարկե, ցանկացած լրատվամիջոցի համար, որն ունի նաև օպերատիվության սկզբունք, տարօրինակ է, երբ մեկ հարցին, որի պատասխանը պիտի լինի հերքման կամ հաստատման շրջանակում, գրավոր հարցում են պահանջում: Ինչևէ, որքան էլ մեծ լիներ գայթակղությունը՝ որպես խմբագրակազմ և լրագրող, չգնացինք չստուգված սենսացիաներ հրապարակելու հետևից, այլ խմբագրի հորդորով ստուգեցինք ստացված ցանկացած տեղեկատվություն ու բողոք՝ պետական ու հասարակական շահը վեր դասելով: Չներխուժեցինք քաղաքական գործիչների անձնական դաշտ, քանի որ մեր քննադատության թիրախում պետության ներսում առկա խնդիրներն են, ոլորտային բացթողումները և, այո՛, քաղաքական գործիչներն ու պատասխանատու պաշտոնյաները, բայց միայն որպես պաշտոնատար անձինք, այլ ոչ որպես ամուսին կամ կին, հայր կամ որդի:

Դա մեր հետաքրքրության շրջանակը չէ, դա մեր «կարմիր գծերից» մեկն է, ինչպես տարիներ առաջ աշխատանքի ընդունվելուց ինձ ասաց մեր թերթի գլխավոր խմբագիր Արտակ Ճաղարյանը, մեր սկզբունքներից մեկն է՝ չմտնել մարդու անձնական կյանք: Ինքս առիթ ունեցա գրել մի քանի թեմաների շուրջ՝ կրթություն, գյուղատնտեսություն, գիտություն, մշակութային կյանք, բնապահպանություն: Փորձեցինք ներկայացնել այս բոլոր ոլորտներում տարիների կենսափորձ ունեցող մասնագետների կարծիքը, դիրքորոշումը օրենսդրական տարբեր նախաձեռնությունների շուրջ, ոլորտային բացթողումների, առաջարկվող լուծումների վերաբերյալ: Գուցե երբեմն տեղին արված քննադատությունն անգամ սվիններով ընդունվեց, բայց երբեք ոչինչ չենք գրել ուղղակի գրելու համար, խմբագիր, լրագրող կամ խմբագրակազմի անդամ լինելուց զատ մենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, և մեր սիրտն անկեղծորեն ցավում է մեր երկրի համար, ուզում ենք օր առաջ լուծված տեսնել խնդիրները:

Լուսաբանման առումով ինքս մի քանի ուղղությամբ գնացի: Ծավալուն շարք պատրաստեցի մարզերում գործող թատրոնների մասին: Անդրադարձանք խնդիրներին, խոսեցինք լուծումների ու թատրոնների ղեկավարության և համայնքապետարանների կողմից կատարվող աշխատանքի մասին: Այնուհետև «թեքվեցի» դեպի գիտության ոլորտ՝ ներկայացնելով երիտասարդ գիտնականներին, նրանց կատարած հետազոտությունները, զրույցների ընթացքում ներկայացրեցինք Գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհները և այլն:

Պատմեցինք նաև մարդկանց մասին, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի տարբեր անկյուններում ու ոլորտներում՝ թերևս ինքներս մեզ և նաև մեր ընթերցողներին հուսադրելով, որ, չնայած ամբողջ ցավին, որ տեսանք, շարունակել ապրելուն այլընտրանք չունենք:

Ներկայացրեցինք մշակութային, հասարակական գործիչների տեսակետները, մարդկանց, որոնք հայրենիքը չեն նույնացնում քաղաքական գործիչների հետ, որոնց համար քննադատության թիրախում վատ կառավարումն ու չլուծվող խնդիրներն են: Արձագանքեցինք մեզ դիմած քաղաքացիների նամակներին, փորձեցինք հրապարակումների միջոցով օգնել նրանց լուծել իրենց խնդիրները, երբեմն հաջողեցինք, և դա ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչ անգնահատելի դեր ունի լրատվամիջոցը պետության ներսում: Միշտ փորձեցինք լսել պատմության երկու կողմին՝ անաչառ մնալու համար: Երբեմն երկրորդ կողմին գտնելը բարդ էր, բայց համառեցինք: Վստահ լինելով, որ միայն իրավագիտակից քաղաքացին կարող է փոփոխություններ բերել երկրին, տեր լինել իր ձայնին, իրազեկման արշավ սկսեցինք մեր թերթի էջերում՝ զրուցելով իրավաբանների հետ, ներկայացնելով թե տարբեր իրավիճակներում ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի քաղաքացին:

Հետաքրքիր էր, բայց հընթացս մեր այս հրապարակումների, պետական տարբեր գերատեսչություններ ևս սոցիալական ցանցերի իրենց պաշտոնական էջերում սկսեցին իրազեկող նյութեր հրապարակել: Այս ամենը վստահաբար շարունակական է լինելու, հույս ունենք՝ հաջորդ տարի դրական փոփոխությունների մասին հրապարակումները մեծամասնություն կկազմեն:

Ամփոփելով տարին՝ Արցախին ու Հայաստանին խաղաղություն ենք մաղթում, ուժեղ և կամային ղեկավարներ, որոնք լուծումներ կտան խնդիրներին, քաղաքացուն՝ հայրենիքից չնեղանալու և այն չլքելու ուժ, չէ որ երբ ծնողները վատառողջ են, նրանք ավելի շատ ունեն իրենց զավակների կարիքը:

Եվ վերջում՝ երբեք մի դադարեք հավատալ հրաշքների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''