Հրդեհ Կապանում
SOCIETYԴեկտեմբերի 24-ին, ժամը 17:11-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արփիկ թաղամասի շենքերից մեկի տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել են բնակարանի տանիքի ծածկը, փայտե կառուցատարրեր և ազբոշիֆերներ (մոտ 30 քմ), խոհանոցը (մոտ 12 քմ) և ննջասենյակը (մոտ 18 քմ):
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



