Հայաստանում Covid-19-ից մահացածների 57 տոկոսը տղամարդիկ են
SOCIETYՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների 41 տոկոսը կազմում են տղամարդիկ, 59 տոկոսը՝ կանայք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Աբովյանն ընդգծեց, որ Հայաստանում Covid-19-ից մահացածների 57 տոկոսը տղամարդիկ են, 43 տոկոսը՝ կանայք:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում վերջին 2 շաբաթվա ընթացում կորոնավիրուսի դեպքերի նվազում է արձանագրվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում՝ անչափահասների շրջանում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



