Շվեդիան բարձրացրել է մարտունակության մակարդակը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով
INTERNATIONAL NEWSՇվեդիայի բանակի գլխավոր հրամանատար Միքայել Բյուդենը լուրջ է համարում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած ճգնաժամը: Ընդհանուր առմամբ, լարվածության ավելացման ֆոնին Շվեդիան բարձրացրել է իր մարտունակության մակարդակը:
«Մենք մեր պատրաստվածությունը բերել ենք ստեղծված իրավիճակին համապատասխանության: Այն լուրջ է և մտահոգություն է առաջացնում: Բնականաբար, մենք այժմ ավելին ենք անում և պատրաստ ենք սովորականից ավելի արագ գործողությունների: Մենք պատրաստ ենք իրավիճակի զարգացման տարբեր վարկածների, այդ թվում՝ մեր սահմաններից անմիջական հեռավորության վրա»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասեկ է Բյուդենը:
Հատուկ ուշադրություն է դարձվում Գոթլանդ կղզուն, որը գտնվում է Բալթիկ ծովում և ռազմավարական նշանակություն ունի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



