«Ապրես այնպես, որ մենք մեր ամբողջ կյանքում հպարտանանք, որ ունենք քեզ նման զավակ»․ Արամեի շնորհավորանքը որդու տարեդարձի առթիվ
LIFEԱյսօր երգիչ Արամեի եւ երգչուհի Աննան Թովմասյանի որդու՝ մարատի ծննդյան օրն է։ Այս առիթով երգիչը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է փոքրիկը։
«Իմ անուշ տղա, շնորհավոր քո տարեդարձը: Ուզում եմ՝ դու մեծանաս առողջ, հաջողակ, սիրես քո ընտանիքը, քո հայրենիքը: Ապրես այնպես, որ մենք մեր ամբողջ կյանքում հպարտանանք, որ ունենք քեզ նման զավակ: Մենք քեզ անսահման շատ ենք սիրում, մեր անուշ տղա», - հրապարակմանը կից գրել է Արամեն։ Նրա շնորհավորանքներին միացել են, ինչպես հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներն, այնպես էլ Արամեի երկրպագուները։
Աննա Թովմասյանն էլ իր միկրոբլոգում է տեղադրել որդու լուսանկարը, որին կից գրել է․
«Իմ տղա, իմ ապագա, իմ տիեզերք։ Շնորհակալ եմ Աստծուն այս հրաշքի համար։ Ծնունդդ շնորհավոր, որդիս»։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



