Տղամարդը եղբորը շփոթել է որմզդեղնի հետ և սպանել նրան
SOCIETYՌԴ Յակուտիայում որսորդություն անելիս տղամարդը եղբորը շփոթել է որմզդեղնի հետ և սպանել՝ 150 մետր հեռավորությունից կրակելով ազգականի գլխին։ Այս մասին «Lenta.ru»-ին հայտնել են Սախայի (Յակուտիա) Հանրապետությունում Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Միջադեպը, ըստ ՌԴ ՔԿ-ի, տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին, մոտակա բնակավայր Դիքիմդյա գյուղից 44 կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ 47-ամյա տղամարդը վատ տեսանելիության պատճառով 51-ամյա եղբորը շփոթել է վայրի կենդանու հետ և երկարփողանի «Тигр-К» կարաբինից երեք անգամ կրակել նրա ուղղությամբ։
Եղբայրների միջեւ 150 մետրհեռավորություն է եղել, սակայն գնդակներից մեկը դիպել է տուժածի գլխին։ Տղամարդը տեղում մահացել է: Այժմ հետաքննությունն ուսումնասիրում է հանցագործության ամբողջական պատկերը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



