14-ամյա հայ գեղասահորդուհին պատմության մեջ առաջին անգամ երկու քառակի ռիտբերգեր է արել (տեսանյութ)
SOCIETYԿանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ ռուսաստանցի հայ գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը երկու քառակի ռիտբերգեր ցատկ է կատարել մրցումներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Դա տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի առաջնությունում ազատ ծրագրի կատարման ժամանակ։
Ազատ ծրագրի համար մարզուհին ստացել է 160,68 միավոր։
Նշենք, որ Ադելյա Պետրոսյանը մարզվում է Էթերի Թութբերիձեի ղեկավարությամբ։
Ավելի վաղ 14-ամյա Ադելյա Պետրոսյանը Պերմում ընթացող Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ քառակի ռիտբերգեր ցատկ էր կատարել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



