ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կոչ է արել պատրաստվել նոր համավարակների
INTERNATIONAL NEWSՆերկայիս համավարակը վերջինը չի լինի մարդկության համար, անհրաժեշտ է պատրաստվել նորերի հայտնվելուն: Դեկտեմբերի 26-ին այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «COVID-19-ը չի լինի վերջին համավարակը, որը կծառանա մարդկության հանդեպ,- գրել է Գուտերեշը Twitter-ում:
«Այն բանի համեմատ, թե մենք ինչպես կլուծենք առողջապահության համակարգի ներկայիս ճգնաժամը, մեզ անհրաժեշտ է պատրաստվել հաջորդին»: «Հակահամաճարակային պատրաստականության միջազգային օրը եկեք ուշադրություն նվիրենք եւ ներդրումներ հատկացնենք այս հարցին, որոնց այն արժանի է»,- կոչ է արել համաշխարհային հանրակցության վարչական ղեկավարը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համաճարակների կանխման հիմնախնդրին ուշադրություն հրավիրելու, դրանց դեմ պայքարի համար պատրաստականության բարձրացման եւ ջանքերի համախմբման նպատակով ընդունել է բանաձեւ Հակահամաճարակային պատրաստականության միջազգային օր սահմանելու մասին: Այն նշվում Է դեկտեմբերի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: