Եվրոպայում գազի գինն իջել է 1100 դոլարից՝ հազար խորանարդ մետրի համար
ECONOMICSԵվրոպայում գազի գինը դեկտեմբերի 27-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել է հազար խորանարդ մետրի համար 1 100 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 064 դոլար:
Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր նվազումը կազմում է 18 տոկոս: Եվրոպայում գազի սակարանային գինը դեկտեմբերի 21-ին պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց հազար խորանարդ մետրի դիմաց 2 000 դոլարի նշագիծն սկսվող սառնամանիքների եւ Եվրոպայի ստորգետնյա պահեստաաններում գազի անոմալ ցածր պաշարների ֆոնին: Սակայն TTF հաբում ապառնագրերի արժեքն անկայուն Է սպեկուլյատիվ գործոնի պատճառով եւ չի արտացոլում Եվրոպային ֆիզիկական մատակարարումների իրական գինը: «Գազպրոմի» պարտավորագրերով գազի արտահանման միջին գինը 2021 թվականին կկազմի հազար խորանարդ մետրի դիմաց 280 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: