Բաքուն աջակցում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով
INTERNATIONAL NEWSԱդրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Ադրբեջանն ամբողջությամբ աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա:
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը հետաքրքրված է բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացման գործով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



