Պատրաստվեք նոր համաճարակների․ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար
INTERNATIONAL NEWSՆերկայիս համաճարակը մարդկության համար վերջինը չի լինելու, հետևաբար անհրաժեշտ է պատրաստ լինել նորերի ի հայտ գալուն, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«COVID-19-ը չի լինելու վերջին համաճարակը, որին կբախվի մարդկությունը։ Մինչ մենք լուծում ենք ներկայիս առողջական ճգնաժամը, մենք պետք է պատրաստվենք հաջորդին»,- գրել է նա իր Twitter-ի իր էջում։
Գուտերեշը նաև ընդգծել է, որ հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օրը պետք է ուշադրություն դարձնել այս խնդրին և անհրաժեշտ ներդրումներ կատարել։
2021 թվականին համաճարակների կանխարգելման խնդրին ուշադրություն հրավիրելու նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով դեկտեմբերի 27-ը սահմանվում է հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օր։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



