Նիկոլն ասում է ՝ տարան Ացախի ինքնորոշման իրավունքը «գցեցին» ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ որակավորելով դա որպես աղետ. Արմեն Աշոտյան
BLOGԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել՝
Նիկոլն ասում է ՝ տարան Ացախի ինքնորոշման իրավունքը «գցեցին» ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ որակավորելով դա որպես աղետ:
Արցախյան հարցում աղետ եղավ, երբ Նիկոլ Փաշինյանի նման անբարոյական մարդը Հայաստանում եկավ իշխանության:
Իրականում ՝ 1993-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 4 բանաձև, որոնց նպատակը Արցախում ռազմական գործողությունները կանգնեցնելն էր, ոչ թե ՝ Արցախի կարգավիճակի որոշումը, ինչպես ներկայացնում է սրիկան:
92 թվականին արդեն ստեղծվել էր Մինսկի խումբը, որը 94-95-ին ստացավ մանդատ՝ կարգավիճակը քննարկելու:
Այսինքն, եթե ՄԱԿ ԱԽ-ն որոշում էր Արցախի կարգավիճակը, ինչպես պնդում է Նիկոլը, ուրեմն Մինսկի խումբն ինչ նպատակով էր ստեղծվել:
Հաջորդը՝ Ադրբեջանը 30 տարի այդ բանաձևերը փորձել է խեղաթյուրել և օգտագործել Հայաստանի դեմ:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ հայկական ուղիղ եթերում գրեթե բառացիորեն ցիտել է Ալիևի հոր և տղայի քաղաքական դիրքորոշումները՝ հիմնավորելով, որ ալիևները ճիշտ էին, իսկ հայ ժողովուրդը՝ սխալ:
Այսինքն ՝ Նիկոլի ասած «սենսացիան» այն էր, որ ինքն առաջին «յան»-ով վերջացող ղեկավարն է, որ ցիտել է ադրբեջանական տեսակետ ու հիմնավորել է դա:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



