ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ լայնածավալ զինված հակամարտության. ՌԴ ՊՆ
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը ռազմական կցորդների եւ Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա պարզաբանել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր փաստաթղթերում, այդ թվում՝ 2019 թվականի ռազմավարության մեջ, ուղղակիորեն ՌԴ-ն անվանում է «կոալիցիոն անվտանգությանը սպառնացող վտանգների» հիմնական աղբյուր։
Միաժամանակ, Ֆոմինը նշել է, որ դեռ ուժի մեջ է Հռոմի հռչակագիրը, որտեղ ասվում է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն միմյանց հակառակորդներ չեն համարում։ Կողմերը դա հաստատել են 2010 թվականին Լիսաբոնում կայացած գագաթնաժողովում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



