Երևանում ոսկու արհեստանոցի հրդեհը մարելու ժամանակ մահացել է 62-ամյա տղամարդ
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 24-ին` ժամը 06.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 1-ին փողոցում այրվում է տուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ :
Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, թիվ 35 տան բնակիչ` 1953թ. ծնված Ս. Գ.-ը, (նախկինում ունեցել է առողջական խնդիր՝ սրտային անբավարարություն), հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբի 1-ին փողոցի թիվ 37 տանը հարակից ոսկու արհեստանոցում (պատկանում է Հ. Ս.-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.04-ին, մարվել` 07.24-ին: Այրվել է արհեստանոցը՝ գույքով (45քմ):
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



