Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Վաղարշակ Հարությունյանը հաստատել է, որ անցյալ տարի փաստաթուղթ է ստորագրել

POLITICS

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ ստանա ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը: Ռուսաստանից թելադրված ոչ հայանպաստ փաստաթղթեր է ստորագրում, հրապարակային հարցազրույցներում քծնում է ՌԴ իշխանություններին: Մոսկվայի հայության շրջանում նույնիսկ լուրեր են պտտվում, որ այդ հարցը լուծված է, բայց Հարությունյանը свадебный генерал է լինելու, իսկ դեսպանի աշխատանքը կատարելու են բոլորովին այլ՝ Փաշինյանի վստահությունը վայելող մարդիկ: Մյուս կողմից, լուրեր կան, որ Փաշինյանն էլ դեռ չի կողմնորոշվել Հարությունյանի հարցում, եւ որոշակի դիմադրություն կա ռուսական կողմից: 

Ամիսներ առաջ ԶԼՄ-ները, այդ թվում՝ «Հրապարակը», անդրադարձել էին Վաղարշակ Հարությունյանի՝ ռուսական կողմի հետ ստորագրած պայմանագրին, որի հիման վրա անցած դեկտեմբերին Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին՝ հայկական զորքերը Սյունիքից հետ քաշվեցին: ՊՆ-ն հերքում էր դա՝ ասելով, թե նախարարն իրավունք չունի ստորագրել որեւէ փաստաթուղթ, որն առնչվում է ՀՀ սահմաններին, բայց նոյեմբերին, երբ Շոյգուն այցելել էր Հայաստան ու հանդիպել այն ժամանակվա նախարար Հարությունյանի հետ, նույն ՊՆ-ն հաղորդեց, որ երկու երկրների նախարարները ստորագրել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ»: 

Մենք փորձել էինք Վաղարշակ Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ մեկ տարի առաջ ծավալված իրադարձությունների, իր ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ, հարցնել, թե ի՞ր ստորագրությամբ են հայկական ուժերը դուրս բերվել Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն հատվածից եւ այն փաստացի հանձնել ադրբեջանցիներին, սակայն նա ոչ մի կերպ կապ չհաստատեց մեզ հետ, ո՛չ նամակներին պատասխանեց, ո՛չ զանգերին: Եվ ահա, օրերս «Զինուժ մեդիա» իշխանական ռեսուրսին տված հարցազրույցում ի վերջո նա փաստեց, որ նման փաստաթուղթ ստորագրվել է: «Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ այդ ճանապարհների անվտանգությունն ապահովված է,- ասել էր Հարությունյանը եւ հավելել։- Գորիս-Դավիթ Բեկ 21 կիլոմետրանոց ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը։

Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում եւ վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետեւում կանգնած է մեր բանակը, եւ ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի եւ ճանապարհի այդ հատվածում որեւիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետեւում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի եւ ճանապարհի արանքում չպետք է լինի որեւէ զինված ստորաբաժանում»։

Պաշտպանության նախկին նախարարն այս հարցազրույցում զավեշտալի եւ հակասական մտքեր էլ է հայտնել: Օրինակ, որ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհն անվտանգ է, բայց միաժամանակ հորդորել է սյունեցիներին, որ եթե այդտեղով անցնելիս նրանց հետ ինչ-որ բան պատահի, անմիջապես կապվեն ԱԱԾ թեժ գծի հետ:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference