Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լևոն Պաչաջյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

SPORT

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Այդ մասին նա գրառում է արել Ֆեյսբուքում։

«Չնայած մեծ ցանկությանը, ֆիզիկապես և հոգեպես պատրաստվածությանը և պատրաստակամությանը, պետք է նշեմ, որ մի փոքր ցավալի հանգամանքներում , բայց գլուխս բարձր ավարտում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

21 տարի շարունակ, ամենատարբեր մակարդակներում հանդես եմ եկել 4 տարբեր երկրների առաջնություններում: Հռչակվել եմ Հայաստանի վեցակի Չեմպիոն, երեք անգամ հաղթել եմ Հայաստանի Հակոբ Տոնոյանի անվան Սուպեր Գավաթը և բախտ եմ ունեցել մեկ անգամ գլխիս վերևում պահել Հայաստանի գավաթը:

2003-ին լավագույն կիսապաշտան իսկ 2007-ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն եմ արժանացել,որի համար անչափ շնորհակալ եմ և հպարտ:
Արտերկրում էլ հաղթել եմ տարբեր մակարդակների առաջնություններում, ճանաչվելով ակումբի (Սանաթ-Նաֆթ) տվյալ տարվա լավագույն ֆուտբոլիստ և առաջնության («Լինշոպինգ Սիթի», Շվեդիա, Երկրորդ Դիվիզոն) լավագույն կիսապաշտպան:

Խաղացել եմ բոլոր տարիքային (17/19/21) Հավաքականներում իսկ ամենակարևոր ձեռքբերումս ֆուտբոլում դա՝ իմ երկրի, Հայաստանի Ազգային Հավաքականի մարզաշապիկը կրելն է: 38 խաղ եմ անցկացրել Հավաքականում , խփել եմ 2 գոլ և արել եմ հնարավորինս, նպաստելու մեր Ազգային Հավաքականի հաջողությանը:

Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր մարզիչներին,սկսած իմ առաջին մարզիչներ Ռոբերտ Մուրադյանից, Պավել Փաչաջյանից, Հակոբ Անդրասյանից, Ազատ Մանգասարյանից մինչև Միխայ Ստոյկիցա, Արմեն Գյուլբուդաղյանց, Սամվել Պետրոսյան, Յան Պորտերֆիլդ, Վարդան Բիչախչյան, Մագնուս Պերսոն, Մելկե Ալան և այլն…

Ու ամենակարևորը՝ հատուկ շնորհակալություն ընտանիքիս, հորս գլխավորությամբ, մորս, կնոջս, երեխաներիս , ովքեր մինչև վերջին պահը աջակցել, սովորեցրել, պայքարել, քննադատել, գովեստի խոսքեր են ասել և միշտ ուզեցել են ինձ ուժեղ տեսնել: Իմ վերջին տարիների ֆուտբոլ խաղալու համար իմ ընտանիքին եմ պարտական:

Ֆուտբոլն ինձ համար առանձնահատուկ է նաև այն բանի համար, որ ինձ տվել է ընկերներ, ովքեր ժամանակի ընթացքում հատուկ տեղ են զբաղեցրել իմ կյանքում,ովքեր օգնել և օգնում են ինձ ամենադժվար պահերին և մինչև հիմա իմ կողքին են և միշտ էլ կլինեն, ինչպես որ ես եմ նրանց կողքին:
Հպարտ եմ ձեզանով ու շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում:

Եվ ամենավերջում, շնորհակալ եմ Հայ երկրպագուներին, ֆուտբոլի երկրպագուներին, ովքեր հիշում են և երկար տարիների ընթացքում չմոռանալով իմ խաղը, միշտ աջակցել են և գովեստի խոսքերով ոգևորել են ինձ: Նաև շնորհակալ եմ ինձ քննադատողներին, որոնց խոսքերը նույնպես ձևավորել են առաջ գնալու իմ բնավորությունը: Շնորհակալ եմ բոլորիդ:

Այսքանով եզրափակեմ իմ խոսքը որպես ֆուտբոլիստ և հիմա կտրուկ փոփոխության եմ գնում՝ չբարձրաձայնելով իմ հետագա անելիքները»,- գրել է Պաչաջյանը։

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts