Դիմա Բիլանը պատմել է, թե ինչպես և ինչու է հանդիպել «օրենքով գող» Յապոնչիկի հետ
INTERNATIONAL NEWSՌուս երգիչ Դիմա Բիլանը Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է օրենքով գող Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ) խնդրել իրեն շարունակել աշխատել գործարար Վիկտոր Բատուրինի հետ` պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայից վերջինիս ամուսնալուծությունից հետո։
Բիլանի խոսքով՝ իրեն «կիսել են». «Եղել են պահեր, երբ ինձ ակնարկել են, որ կարող եմ նստել առանց սննդի և ջրի սենյակում և ստորագրել ցանկացած փաստաթուղթ»,- հիշել է նա՝ չնշելով, թե կոնկրետ ով է իրեն սպառնացել։
Հետո Յապոնչիկը զրուցել նրա հետ, Իվանկովն ու Բիլանը անձնական հանդիպում են ունեցել, որի ժամանակ Բիլանը ասել է, որ այլևս չի ցանկանում լինել Մոսկվայում և մտադիր է գնալ տուն` Կաբարդինո-Բալկարիա։ Ըստ Բիլանի` Յապոնչիկը ցանկանում էր, որ ինքը «գործեր ազնվորեն»՝ շարունակելով միաժամանակ աշխատել Բատուրինի և Ռուդկովսկայայի հետ։