«Յուրաքանչյուրս մեր շրջապանում ունենք մարդկանց, որոնք զուրկ են նպատակներից ու երազանքներից». Արթուր Ղազինյան
BLOG«Հայաստան» դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Յուրաքանչյուրս մեր շրջապանում ունենք մարդկանց, որոնք զուրկ են նպատակներից ու երազանքներից:
Այդ մարդիկ մեր վրա թողնում են բույսի կամ կենդանու տպավորություն, որոնց հետ շատ դժվար է հարաբերվել, նրանք անկանխատեսելի են իրենց վարքագծում, ապրում են մեկ օրվա կտրվածքով և առաջնորդվում են «էսօր էլ անցնի, տեսնենք վաղը ինչ է գալիս գլխներիս» կարգախոսով:
Նույն վիճակում այսօր գտնվում է մեր ժողովուրդը, որից ստորաբար գողացել են իր երազանքը, ապրելու, արարելու, պայքարելու ու հաղթելու նպատակը:
Հատուկ մշակված տեխնոլոգիաների կիրառմամբ մասնատելով ու պառակտելով մեզ, սերմանել են տոտալ անվստահություն ու հակակրանք միմյանց նկատմամբ, թշնամության ու ատելության մթնոլորտում արգելափակել են համազգային նպատակների ու երազանքների ձևավորման բոլոր հնարավորությունները:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու և մեզ սպասող հաղթանակներին ընդառաջ գնալու համար մեզ օր առաջ պետք է ձևավորել համազգային ԵՐԱԶԱՆՔ, ընդհանուր նպատակ, հավաքական միտք ու իմաստություն, որի գլխավոր նախատայմանը ներազգային հաշտությունն ու համերաշխությունն է, միմյանց աչքերի մեջ ուղիղ նայելու, արված սխալների համար ներողություն խնդրելու, ներելու ու ներվելու ունակությունն է:
Կհաշտվե՞նք իրար հետ, կներե՞նք իրար, կունենանք համազգային երազանք ու նպատակներ, կունենանք նոր նվաճումներ և հաղթանակներ, ապահովություն ու բարեկեցություն:
Իսկ եթե շարունակենք սեփական մեղքերն ու սխալները ուրիշի վրա բարդել, իրար մեջ թշնամի տեսնել, ապա պետք է հրաժարվենք պետություն ու հայրենիք ունենալու իրավունքից, մեր տները նվիրենք թուրքերին ու դառնանք քոչվոր:
Ընտրությունը շատ պարզ է, հետևանքները՝ կոնկրետ . . .
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



