Ռոնալդուի արձանը վիրավորել է Հնդկաստանի բնակիչներին
SPORTՀնդկաստանի Գոա նահանգում պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի արձանի բացումը վերածվել է սկանդալի։ Տեղի բնակիչները վիրավորվել են Հնդկաստանի գաղութային անցյալի հիշեցումից, գրում է BBC-ն։
Հայտնի մարզիկի բրոնզե ֆիգուրը տեղադրվել է Կալանգուտ քաղաքում, որտեղ ֆուտբոլը լայն տարածում ունի։ Ինչպես ծրագրել էին իշխանությունները, Ռոնալդուի հուշարձանը պետք է ոգեշնչեր երիտասարդներին այս մարզաձեւում նվաճումների հասնելու համար։ Սակայն ոչ բոլոր քաղաքաբնակներն են գնահատել օրինակի ընտրությունը եւ հուշարձանի բացման օրը փողոց են դուրս եկել սեւ դրոշներով՝ ի նշան բողոքի։
Բանն այն է, որ 1510-ական թվականներից Գոա նահանգը մտնում էր Հնդկաստանում պորտուգալական գաղութի կազմի մեջ, իսկ 2021 թվականին այն նշել է անկախության 60-ամյակը։ Իշխանությունների որոշումը քննադատող հնդիկները կարծում են, որ երկիրն ունի իր ֆուտբոլիստները, ովքեր արժանի են դառնալու երիտասարդության կուռքեր։
«Ես շատ հիասթափված եմ՝ լսելով Ռոնալդուի արձանի տեղադրման մասին։ Սովորեք հպարտանալ մեր սեփական կուռքերով, ինչպիսիք են Սամիր Նայիկը և Բրունո Կոուտինյոն: Այս տարի պորտուգալացի ֆուտբոլիստի հուշարձան կանգնեցնելը սրբապղծություն է: Մենք դատապարտում ենք դա»,- ասել են Կալանգուտի բնակիչները: