«Հայաստանում սարսափելի տնտեսական վիճակ էր...». Գարիկ Մարտիրոսյանը պատմել է ընտանիքի «նեղ պայմանների» մասին
LIFEՄոսկվայաբնակ հումորիստ և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը պատմել է երիտասարդության տարիներին ընտանիքի ծանր ֆինանսական վիճակի մասին: Նա այս մասին խոսել է ստենդափ արտիստ Դմիտրի Ռոմանովի հետ զրույցում:
Մարտիրոսյանը խոստովանել է, որ մանուկ հասակում ընդհանրապես փող չի ունեցել։ Մարտիրոսյանի խոսքով՝ իր ընտանիքը մինչև 90-ականների կեսերն ապրել է աղքատության մեջ:
Ռոմանովը զրուցակցին հարցրել է, թե փողի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է եղել հումորիստի ընտանիքում, և ինչպես է նա վերաբերվում ֆինանսներին։
«Սա շատ տխուր պատմություն է, քանի որ իմ մանկության տարիներին ես փող չունեի։ Այստեղ խոսքը միայն տարիքի մասին չէ, երեխաները գործնականում փող չունեն։ Բայց ես նույնիսկ մետաղադրամներ հավաքելու համար արկղիկ չունեի»,- պատասխանել է Մարտիրոսյանը։
Հումորիստը պարզաբանել է, որ իր ընտանիքը խնայողություններ չի ունեցել։ 1974 թվականին ծնված կատակերգուի խոսքով, ֆինանսական ծանր վիճակը պահպանվել է մինչև 90-ականները։
«Մինչև 1993 թվականը մենք ապրում էինք բավականին նեղ պայմաններում, այն ժամանակ Հայաստանում սարսափելի տնտեսական վիճակ էր։ Հիշում եմ, թե ինչպես հացի, ծխախոտի համար երկար ժամանակ նույնիսկ կտրոններ կային, մարդիկ հերթեր էին կանգնում, իսկ հացը չէր բավականացնում»,- վերհիշել է հումորիստը։
Մարտիրոսյանը հայտարարել է, որ այն ժամանակ կյանքը նման էր գոյատևման: Նա մանրամասնել է, որ իր առաջին եկամուտը ստացել է հյուրախաղերից, իսկ ավելի լուրջ եկամուտը՝ հեռուստատեսությունում աշխատելու ընթացքում։