Եվրոպայում գազի գինն իջել է մինչև 1 000 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար
ECONOMICSԵվրոպայում գազի գինը դեկտեմբերի 30-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել է հազար խորանարդ մետրի համար գրեթե մինչեւ 1 000 դոլար, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 018 դոլար: Մեկ օրում գազի արժեքի ընդհանուր նվազումը կազմում է 10 տոկոս:
Դեկտեմբերի 21-ին Եվրոպայում գազի սակարանային գինը պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց հազար խորանարդ մետրի դիմաց 2 000 դոլարը՝ սկսվող սառնամանիքների եւ Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարաններում անոմալ ցածր պաշարների ֆոնին:
Սակայն հետագա օրերին գինը շտկվել է Եվրոպայում հողմագեներացիայի վերսկսման եւ այն նորությունների ֆոնին, որ ԱՄՆ-ից Եվրոպա հեղուկարցված բնական գազ փոխադրող լցանավերի թիվը մեկ երրորդով ավելացել է:
TTF հաբում ապառնագրերի արժեքն անկայուն Է սպեկուլյատիվ գործոնի պատճառով եւ չի արտացոլում Եվրոպային ֆիզիկական մատակարարումների իրական գինը: «Գազպրոմի» տվյալներով՝ 2021 թվականի պարտավորագրերով գազի արտահանման միջին գինը կազմում է հազար խորանարդ մետրի դիմաց 280 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: