Վստահեցնում եմ, որ գալիք տարում Աբովյան բազմաբնակավայր համայնքը ամենահզոր ու մրցունակ համայնքն է լինելու. Էդուարդ Բաբայան
BLOGԷդուարդ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ աբովյանցիներ,
Սիրով շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ամանորը ընտանեկան և մեր բոլորի համար ամենասպասված տոնն է: Աբովյան համայնքն էլ մեր բոլորի մեծ ընտանիքն է, որի խնդիրներով ապրում, իսկ հաջողություններով ուրախանում ենք:
Անցնող տարում ազդարարեցինք նոր սկիզբ և նոր համայնք և վստահեցնում եմ, որ գալիք տարում Աբովյան բազմաբնակավայր համայնքը ամենահզոր ու մրցունակ համայնքն է լինելու:
Նոր տարին իր հետ կբերի նաև նոր մարտահրավերներ, որոնք, համոզված եղեք, կլինեն մեր ուշադրության կենտրոնում և կստանան իրենց լուծումները:
Գալիք տարում բոլորիդ մաղթում եմ անսահման համբերություն, սեր, հավատ, բարություն ու նվիրում, հանդուրժողականություն և ներողամտություն միմյանց նկատմամբ: Նոր տարում համայնքում դեռևս չլուծված խնդիրները միասին ենք լուծելու, միասին ենք հաղթահարելու:
Թո՛ղ գալիք տարին լինի խաղաղության, առողջության և բարեկեցության տարի:
Թո՛ղ հայի տան ճրագը միշտ վառ լինի, իսկ ապագան՝ հուսալի:
Ի սրտե շնորհավորում եմ այս պահին սահմանը հսկող մեր տղաներին Աստծո օրհնությունը նրանցից անպակաս լինի և նրանց հեռու պահի ամեն տեսակի վտանգներից ու փորձություններից: Թող խաղաղություն թևածի մեր երկրում ու յուրաքանչյուր ընտանիքում:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



