Առնվազն 25 մարդ Է զոհվել Սաուդյան Արաբիայի հիվանդանոցներից մեկում բռնկած հրդեհից
INTERNATIONAL NEWSԼույս դեկտեմբերի 24-ի գիշերը սաստիկ հրդեհ Է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքի Ջիզանի նահանգի հիվանդանոցներից մեկում: Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ զոհվել Է 25 մարդ, տուժածներից թիվն անցնում Է հարյուրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հրդեհի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 107-ի, զոհվել Է 25 մարդ»,- ասված Է ծառայության հայտարարության մեջ: Ներկայում բուժհիմնարկում, որը գտնվում Է տարածաշրջանի համանուն վարչական կենտրոնում, կրակի տարածման սպառնալիքը վերացված Է: Բոլոր տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Բռնկման պատճառը պարզվում Է: Տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել այդ արտակարգ պատահարի փաստով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



