Չինաստանը կարծում է, որ Վաշինգտոնը վտանգավոր իրավիճակ է ստեղծում ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի բանակների միջև
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները միջամտում է ՉԺՀ-ի ներքին գործերին, ձգտում է առճակատման եւ դրանով իսկ վտանգավոր իրավիճակ ստեղծում ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի բանակների միջեւ: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը։
«Ամերիկյան կողմը կոպտորեն միջամտում է մեր երկրի ներքաղաքական հարցերին: ԱՄՆ-ը հայտարարել է այսպես կոչված չինական սպառնալիքի գոյության մասին, նա զրպարտում է ՉԺՀ-ի զարգացումը եւ մրցակցություն էպնդում,- ասել է նա՝ հանդես գալով Չինաստանի պաշտպանական գերատեսչության՝ 2021 թվականի վերջին մամուլի ասուլիսում:- Իրականում նա դրանով իսկ վտանգավոր իրավիճակ է ստեղծում Չինաստանի եւ Միացյալ Նահանգների բանակների հարաբերություններում: Տան Կեֆեյի խոսքով՝ ԱՄՆ-ի 2022 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեն նախատեսում է միջոցների տրամադրում այնպիսի նախագծերի համար, որոնք «ոտնահարում են Չինաստանի ազգային շահերը եւ վաս են հասցնում նրա ինքնիշխանությանը»:
«Մենք լուրջ դժգոհություն եւ վճռական բողոք ենք հայտնում այդ առիթով»,- հավելել է նա: ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնը մշտապես ապակայունացնում է աշխարհի իրադրությունը, վարումէ միջազգային քաղաքականություն, որը «շատերին թողել է անօթեւան եւ խլել մեծ թվով խաղաղ բնակիչների կյանք»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը ջանում է «փչացնել Չինաստանի կանոնավոր փոխգործակցությունն» այլ պետությունների հետ, փորձում է կասեցնել Պեկինի շփումներն Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածախրջանում եւ Լատինական Ամերիկայում: «Մենք պնդում ենք, (…) որ ամերիկյան կողմը դադարեցնի մրցակցի եւ նույնիսկ թշնամու կերպար ստեղծել ի դեմս ՉԺՀ-ի»,- ամփոփել է Տան Կեֆեյը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: