Մոնղոլիայում վթարի է ենթարկվել «Մի-8» ուղղաթիռը, օդաչուն մահացել է, 10 մարդ վիրավոր է
INTERNATIONAL NEWSՄոնղոլիայում ուսումնական թռիչքի ժամանակ աղետի է ենթարկվել «Մի-8» ուղղաթիռը, հաղորդում է «Սինհուան»՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը:
Հաղորդվում է, որ վթարի ժամանակ օդաչուն մահացել է, եւս 10 մարդ վիրավորվել է:
Աղբյուրի փոխանցմամբ, ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ուղղաթիռը, հնարավոր է, փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն դա նրան չի հաջողվել: Այդուհանդերձ, աղետի կոնկրետ պատճառները դեռ հայտնի չեն:
Նշվում է, որ Մոնղոլիայի զինվորականները հետաքննություն են սկսել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



