Ննջես խաղաղությամբ իմ լավ ընկեր․ Արթուր Վանեցյան
POLITICSԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շատ ափսոս, բացառիկ հայրենասեր սպա: Ննջես խաղաղությամբ իմ լավ ընկեր: Ցավակցություններս հարազատներին»:
Նշենք, որ տեղեկություն է տարածվել, որ այսօր 54 տարեկան հասակում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։
Նա եղել է ՀՀ բոլոր նախագահների և Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն։
Նա պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերի 15-ին։ Վարչապետը նշել էր, որ ծառայության պետն ինքն է դիմում գրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



