Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Չի կարող երջանիկ լինել այն ժողովուրդը, որի մի մասը չի ընկալում մյուսի ցավը

SOCIETY

Ամանորյա գիշերը հրավառությունների առատությունից ինձ թվում էր, թե գտնվում եմ ոչ թե խայտառակ պարտություն կրած, այլ հաղթանակած երկրի մայրաքաղաքում: Չգիտեմ՝ դա չգիտակցված ակցիա էր, թե նման հրահանգ էր իջեցվել ամեն գնով խաղաղության ձգտող իշխանության կողմից: Ենթադրում եմ, որ մեկը մյուսին չէր հակասում՝ կար և՛ առաջինը և՛ երկրորդը: Սակայն եթե քո հարևանի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել, դու չպետք է տոն նշես՝ էլ չեմ ասում, որ դա անես հարևանիդ ի տես: Մարդկային բարոյականությունը մերժում է նման վարքագիծը: Բայց որքան հասկանում եմ՝ արդեն երեք ու կես տարի է, ինչ պարզ և հասարակ բարոյականությունը լքել է մեր շրջապատը: Երեք ու կես տարի առաջ նախկինների տները դագաղներ ուղարկողները այսօր դա անում են փոխաբերական իմաստով: Առանց մտածելու, որ չի կարող երջանիկ լինել այն ժողովուրդը, որի մի մասը չի ընկալում մյուսի ցավը: Եվ ըստ այդմ՝ չի կարող երջանիկ լինել քո ընտանիքը, եթե քո հարևանիդ տունը դժբախտություն է մտել:


ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ամեն ինչ անում է, որպեսզի ժողովրդի հիշողությունից ջնջնվի հայրենիքի մի մասի կորուստը՝ մերժելով այն հայրենիք կոչվելու իրավունքից: Որպեսզի մարդիկ մոռանան, որ մի քանի հազար երիտասարդ այլևս տուն չի վերադառնա, իսկ դրանից ավելին հաշմված է վերադարձել: Եվ մարդիկ տրվում են այդ սատանայական ներշնչանքին: Որովհետև ծանր է ողբերգության բեռով ապրելը՝ նույնիսկ եթե դա քոնը չէ: Եվ այդ պատճառով էլ կառչում են դրանից ազատվելու ամենափոքր հնարավորությունից անգամ: Էլ չեմ խոսում մարդու այն տեսակի մասին, ով թքած ունի՝ թե ինչ կպատահի հայրենակցի հետ. կարևորն ինքն է ու իր ընտանիքը: Նմաններն անհայրենիք արարածներ են՝ մարդ կոչվելուն ոչ արժանի: Իսկ երբ դրանց իր աջակցությունն է հայտնում մերօրյա «փրկիչը»՝ անգամ մեկ ազգի կամ ժողովրդի շրջանակում դեգրադացիան սահմաններ չի ճանաչի: Հոգևոր այդ դեգրադացիան, ի դեպ, շատ ավելի վտանգավոր է ժողովրդի ու պետության ապագայի առումով, քան մատի փաթաթան դարձրած կոռուպցիան (լատիներենից՝ փչացում): Կոռուպցիան, նյութական իմաստով, ի վերջո, պետություն չի կործանում, իսկ ժողովրդի նկարագրի փչացումը մեզ այսօր տանում է դեպի անդունդ: Ինչը զարմանալիորեն չի ընկալվում նրանց կողմից, ովքեր պետք է խոչընդոտ հանդիսանային այդ ընթացքին:   

Արդեն երկրորդ տարին է, ինչ ես չեմ կարողանում բաժակ բարձրացնել և շնորհավորել մերձավորիս Ամանորը: Իսկ եթե նույնիսկ ստիպված եմ լինում՝ ես զգում եմ սեփական կեղծավորությունս: Դիմացինս կարող է նույնիսկ դա չզգալ, բայց ես ճանաչում եմ ինքզ ինձ, ու ամաչում եմ ինքս ինձանից: Ամաչում եմ, որովհետև 1988-ի շարժումն ինձ համար վերափոխվելու շարժում էր, որտեղ տեղ չունեին կեղծիքն ու շահամոլությունը: Որտեղ իմ ինքնահաստատումը տեղի էր ունենում ոչ թե նշված երևույթների կամ օտար մարդկանց հաշվին, այլ ինքս ինձ հաղթելու տառապանքների գնով: Ու որով դաստիարակել եմ իմ զավակին: Դաստիարակել ազնվության իմ պատկերացումներով, իմ կյանքի օրինակով: Կարծում էի, որ 2018-ի շարժումը կդառնա այն սկիզբը, որն ինձ իրավունք կտա կիսվել ոչ միայն զավակիս, այլ հազարների հետ: Սակայն ճակատագիրն այդպես չկամեցավ: Ճակատագիրը կամեցավ, որպեսզի ամեն ինչ շրջվի գլխվայր, ընթանա իմ պատկերացրածի հակառակ: Ու այդ ճակատագիրը դեռևս շարունակում է իր ուղին: բայց ես կարծում եմ, որ ես ու ինձ նմաններն, ի վերջո, կհաղթենք: Որովհետև մենք ենք մարդկային և այդ թվում հոգևոր զարգացման ուղին նախանշողները և ոչ թե ստի և կեղծիքի «չասպետները»:  
Հ.Գ. Ամանորյա կեսգիշերից շուրջ կես ժամ անց ես արդեն քնած էի:

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK