Ռյազանի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 16-ը վնասվածքներ են ստացել
INTERNATIONAL NEWS Ռյազանի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 16-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՆԳՆ-ի տարածաշրջանային ղեկավարությունը։
Վթարը տեղի է ունեցել Մոսկվա–Աստրախան ճանապարհին՝ Սկոպինսկի շրջանի Վոսլեբովո գյուղի մոտ։
«Մոսկվա-Աստրախան ուղերթի ավտոբուսը, Մոսկվայի կողմից շարժվելով դեպի Աստրախան, բախվել է երկաթուղային կամրջի հենասյանը», - ասել են ոստիկանությունից:
Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 49 ուղևոր։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, Քննչական կոմիտեն լուծում է քրեական գործ հարուցելու հարցը։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է` չի բացառվում, որ ավտոբուսի վարորդը քնել է ղեկի դիմաց։
«Իզվեստիան» առաջին կադրերն է հրապարակել դեպքի վայրից։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



