Բարսելոնայի նախագահ. Մտադիր չենք հանդիպել Դեմբելեի գործակալի հետ. նրանք գիտեն մեր դիրքորոշումը
SPORT«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մաթեու Ալեմանին հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ նոր հանդիպումներ ունենալ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի ներկայացուցիչների հետ, որի պայմանագիրն ակումբի հետ մրցաշրջանի վերջում ավարտվում է.
«Ուսման Դեմբելեի և նրա գործակալի հետ հանդիպում նախատեսված չէ: Նրանք գիտեն մեր դիրքորոշումն ու «Բարսելոնայի» որոշումը: Մենք չենք կարող այս հարցը շատ երկար ձգձգել:
Սպասում ենք, որ Դեմբելեն վերջնական պատասխան տա մեր առաջարկին»,- Ալեմանիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա Դեմբելեի ներկայացուցիչը «Բարսելոնային» պահանջներ է ներկայացրել նոր պայմանագրի շուրջ, այդ իսկ պատճառով բանակցությունները ձգձգվում են:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



