Հրդեհ Սայաթ-Նովա պողոտայի բնակարաններից մեկում, բնակիչներ են տարհանվել․ Տեսանյութ
VIDEOՀունվարի 5-ին, ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:44-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են հյուրասենյակի գույքը և կենցաղային իրեր:
Փրկարարները շենքից տարահանել են 3 քաղաքացու, որոնցից մեկը ստացել է վերին վերջույթների այրվածք, ում տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



