Ղազախստանում վառելիքի գինը կկարգավորվի պետության կողմից
ECONOMICSՂազախստանում սահմանվել է վառելիքի բոլոր տեսակների, այդ թվում՝ ավտոմեքենաների համար նախատեսված սեղմված գազի, բենզինի եւ դիզելային վառելիքի գնի պետական կարգավորում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Այս որոշումը կգործի 180 օր։ Ընդ որում ռեգիոններում վառելիքի գները չեն կարող գերազանցել այն սահմանը, որը սահմանվել էր 2021 թվականին։ Նշենք, որ ավելի վաղ այս մասին հայտարարել էր Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Նա նաեւ ասել է, որ այդ 180 օրերի ընթացքում այնպիսի մեխանիզմ պետք է մշակվի, որը թույլ կտա խուսափել շուկայական դավադրություններից։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



