Հայաստանը և ԱՄՆ-ն նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
POLITICSՀայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 7-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Այդ մասին Թվիթերում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ հայ-ամերիկյան երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1992 թ. հունվարի 7-ին:
«1992 թվականից ի վեր Հայաստանը և Միացյալ Նահանգները զարգացրել են ամուր գործընկերություն՝ խարսխված ժողովրդավարության ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների հարգման և օրենքի գերակայության վրա», – նշել է ԱԳՆ-ը՝ շնորհավորելով երկու երկրներին կարևոր տարեդարձի կապակցությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



