Բլատերը գլխավորել Է 2015 թվականին կարիերային անկումների համաշխարհային վարկանիշը
SPORTՖուտբոլային գործունեությունից ութ տարով հեռացված ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, Forbes-ի վարկածով, գլխավորել Է 2015 թվականին կարիերային անկումների համաշխարհային վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հրատարակչության կայքում:
Բլատերը, որը ՖԻՖԱ-ն գլխավորում Էր 1998 թվականից, մայիսի 29-ին վերընտրվել Էր հինգերորդ ժամկետով, իսկ արդեն հունիսի 2-ին ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի պատճառով հայտարարել Էր իր պաշտոնաթողության մասին: Կազմակերպության նոր ղեկավարի ընտրությունները պետք Է տեղի ունենան 2016 թվականի փետրվարի 26-ին:
Բլատերը դեկտեմբերի 23-ին հայտարարել Է, որ ֆուտբոլում իր աշխատանքն ավարտված Է:
Կարիերային անկումների համաշխարհային վարկանիշի առաջին եռյակում տեղ են գտել նաեւ բրազիլացի խոշոր բանկիր Անդրե Էստեվեսը, որը նոյեմբերին ձերբակալվել Է «Պետրոբրազ» պետական Էներգետիկական ընկերությունում կոռուպցիայի գործին մեղսակցության կասկածանքով, եւ Գունավոր բնակչության առաջընթացի աջակցման ազգային ընկերակցությունը գլխավորած ամերիկուհի Ռեյչել Դոլեզալը, որը մերկացվել Է իր ռասայական ինքնությունը կեղծելու մեջ՝ իրեն ներկայացնելով որպես աֆրոամերիկուհի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: