Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է խաղաղապահների տեղափոխումը Ղազախստան
INTERNATIONAL NEWSՌուսական խաղաղապահ ուժերի տեղափոխումը Ղազախստան, որտեղ բողոքի ցույցեր էին սկսվել, շարունակվում է։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:
«ՌԴ ՊՆ-ի ավելի քան 70 «Իլ-76» եւ 5 «Ան-124» ինքնաթիռներից բաղկացած ավիախմբավորումը շուրջօրյա Ղազախստան է տեղափոխում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական զորամիավորման ստորաբաժանումները»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Նշվում է, որ զինծառայողներով եւ սպառազինությամբ, այդ թվում` տեխնիկայով, ինքնաթիռներն ուղարկվում են Մոսկվայի, Իվանովոյի եւ Ուլյանովսկի մարզերի օդանավակայաններից։
Ինչպես նշել են ՊՆ-ում, արդեն Ղազախստան ժամանած ստորաբաժանումները սկսել են կատարել առաջադրված խնդիրները։ ՀԱՊԿ խաղաղապահները կհոգան պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պահպանությունը եւ կաջակցեն երկրի իրավապահ մարմիններին իրավիճակի կայունացման հարցում, ընդգծել են նախարարությունում։