Ղազախստանում անկարգությունների հետևանքով բիզնեսն ավելի քան 200 մլն դոլարի վնաս է կրել
INTERNATIONAL NEWSՂազախստանում անկարգությունների հետևանքով բիզնեսին հասցված վնասի չափը կազմում է ավելի քան 88.1 մլրդ տենգե (ավելի քան 200.4 մլն ԱՄՆ դոլար): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ղազախստանի «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատը:
«Բիզնեսին հասցված վնասի ընդհանուր չափը, համաձայն նախնական հաշվարկների, կազմել է ավելի քան 88.1 մլրդ տենգե: Ալմաթիում այդ գումարը կազմել է 86.8 մլրդ տենգե (շուրջ 197.4 մլն ԱՄՆ դոլար)»,- հայտնել են պալատից:
Ղազախստանի 10 շրջաններում անկարգությունների հետևանքով տուժել է 920 բիզնես սուբյեկտ, որոնցից 856-ը՝ միայն Ալմաթիում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



