Ռումինիայում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWS4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել շաբաթ օրը, առավոտյան ժամը 01:02-ին, Բուզեու կոմսությունում՝ Ռումինիայի արեւելյան Վրանչա սեյսմիկ գոտում: Այս մասին հայտնել է Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 121 կմ խորությամբ։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ռումինիան սեյսմիկ բարձր ակտիվություն ունեցող երկիր է, այստեղ պարբերաբար ցնցումներ են գրանցվում։ Այս տարվա սկզբից երկրի սեյսմիկ Վրանչա գոտում գրանցվել է 3,4, 3,7 եւ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։
2021 թվականի դեկտեմբերին Ռումինիայում 2,1-4,1 մագնիտուդով 26 ցնցում է տեղի ունեցել։ Անցյալ տարվա ամենաուժեղ երկրաշարժը՝ 4,7 մագնիտուդով, երկրում տեղի է ունեցել մայիսի 26-ին։ Այն զգացվել է նաեւ Բուխարեստում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



