Մասնագետները հաշվել են՝ ԱՄՆ-ում որքան Էլեկտրականություն են ծախսում Սուրբծննդյան լուսաշղթաների վրա
INTERNATIONAL NEWSԱմերիկացիների տներում Սուրբծննդյան տոների ընթացքում լուսավորության վրա ավելի շատ Էլեկտրականություն են ծախսում, քան առանձին երկրներ՝ ամբողջ տարվա ընթացքում: Այս եզրակացության են եկել Գլոբալ զարգացման կենտրոնի հետազոտողները, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ամերիկացիներից շատերը լուսաշղթաներ են կախում իրենց տների տանիքներին ու ծառերին: Տոնական լուսավորության վրա ծախսվում Է ավելի քան 6 մլրդ կիլովատ ժամ ԷլեկտրաԷներգիա՝ այնքան, որքան տարեկան ծախսում են, օրինակ, Եթովպիան, Տանզանիան կամ Սալվադորը:
Հետազոտողների խոսքով՝ իրենք կոչ չեն անում ամերիկացիներին՝ հրաժարվել Սուրբծննդյան լույսերից: Նրանք նշել են, որ հետազոտության նպատակը եղել Է միայն՝ ընդգծել ԷլեկտրաԷներգիայի սպառման մակարդակի տարբերությունը աղքատ ու հարուստ երկրների միջեւ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



