«Ապրել սրտով»․ Քրիստինա Կարապետյան
LIFEԴերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ոճային զգեստ է կրում։ Քրիստինան հավաքել է մազերն ու նախընտրել է վառ շպար։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց։ «Կարդացի մի փաստ, որը չէր կարող չզարմացնել ինձ։ Մեծ սերը մոռանալու համար անհրաժեշտ միջին ժամանակը 17 ամիս 26 օր է։ Ժամանակակից աշխարհում ամեն բան չափորոշված է… Ապրել սրտով»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Քրիստինան սեւ տաբատ էր կրում, բաց գույնի հուդի։ Դերասանուհին արձակել էր մազերն ու շպարված չէր։ Կերպարն ամբողջացնում էր ոճային աքսեսուարը՝ պայուսակը։ «Մեր որոշումները կառուցում են մեր կյանքի ճանապարհը, դրանք մեր գիտակցության եւ արժեհամակարգի համագումարն են.. Ինչ որոշում էլ կայացնենք ճանապարհը կլինի փորձություններով, որոնք տրվում են միտքը զարգացնելու եւ հոգին կատարելագործելու համար.. Մենք այնքան կգտնենք ու կկորցնենք, այնքան կանցնենք փորձությունների միջով, մինչեւ որ կարողանանք զարգացնել մեր հոգու և մտքի այն կետերը, որի համար փորձությունը տրված է... Երբ ճիշտ անցնենք ճանապարհը, մեր հոգին բաց կլինի երջանկության համար...Ապրենք գիտակից»,- գրել էր նա։