Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Ինչո՞ւ 2022 թվականը լավատեսության հույսերի տեղ չի թողնում. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

2021 թվականը բավական բարդ տարի էր, սակայն 2022 թվականը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար նույնպես հեշտ ժամանակահատված չի լինելու։ Եվ սա սոսկ հոռետեսական կարծիք չէ, այլ տպավորություն՝ հիմնված փորձագիտական շրջանակների գնահատականների ու առկա ցուցանիշների և իրավիճակի վրա: Նախ՝ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ի վերջո, այդպես էլ չհաջողվեց հասնել տնտեսության նախաճգնաժամյան՝ 2019 թվականի մակարդակին։ 2020 թվականի ընթացքում գրանցվեց 7,6 տոկոս անկում, իսկ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 5,2 տոկոս աճի շրջակայքում։ Եվ արդեն գնահատականներ կան, որ անցյալ տարին ամփոփվելու է մոտ 5 տոկոսի շրջանակներում։

Այսինքն, ստացվում է, որ դեռ 2 տոկոս էլ պետք է, որպեսզի կարողանանք հասնել նախաճգնաժամային մակարդակին։ Սրա հետ միասին պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ վերջին ամիսներին տնտեսական ակտիվության տեմպի կայուն նվազում է նկատվում։ Իսկ հնարավո՞ր էր ավելի արագ տեմպերով վերականգնել տնտեսությունը։ Փորձը ցույց է տալիս, որ միանշանակ հնարավոր էր։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեր հարևան Վրաստանին հաջողվել է 10 ամսվա ցուցանիշներում երկնիշ աճ գրանցել՝ մոտ 10,5 տոկոսի շրջանակներում, և հասնել նախաճգնաժամային մակարդակին, իսկ Հայաստանին դա չի հաջողվում։ Ուղղակի խնդիրն այլ է՝ ՀՀ իշխանությունների մոտ բացակայում է նախաձեռնողականությունը, ունակությունը, որոշ կարծիքներով՝ նաև ցանկությունը, և դրա արդյունքում է, որ մեր տնտեսության ապագան շարունակում է մնալ մշուշոտ։

2021 թվականի ընթացքում մեր պետական պարտքն ավելացավ մոտ 1,2 մլրդ դոլարով ու արդեն գերազանցել է 9,2 մլրդ դոլարի սահմանագիծը։ Սա ցույց է տալիս, որ տնտեսությունն աճել է հիմնականում պարտքի հաշվին։ Մյուս կողմից՝ ներգրավված պարտքի արդյունավետ օգտագործման հարցն է առաջ գալիս, քանի որ ստացվում է, որ պետական պարտքի երկնիշ աճ ենք ունեցել, սակայն տնտեսության մեջ ներարկված այդ միջոցները չեն փոխարկվել երկնիշ տնտեսական աճի։ 2022 թվականին էլ այս գործընթացը շարունակվելու է, և պետական պարտքի ծավալը նորանոր ռեկորդներ է գրանցելու, քանի որ տնտեսական կայունության ապահովման համար այլ հնարավորություններ չեն նշմարվում։

Եվ այստեղ է, որ առաջ է գալիս զարգացմանը միտված ներդրումների իրականացման հարցը։ Այլապես տպավորություն է ստացվում, որ իշխանությունները ձեռքները ծալած նստած են ու միայն ակնկալում են, որ դրսից տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ գումարներ և վարկեր տան, որպեսզի իրենք այդ գումարներով ճանապարհներ վերանորոգեն, ասֆալտապատեն ու ժողովրդին ցույց տան, թե երկրի համար աշխարհացունց գործ են կատարել։ Բայց այսպիսի քայլերի էֆեկտը կարճաժամկետ է, քանի որ դրանք երկարաժամկետ զարգացման տեսանկյունից հարց չեն լուծում։ Նախ՝ Հայաստանում չկա համապատասխան արտադրական բազա։ Դրա համար էլ մեր տնտեսությունը ավելի շատ մասնագիտացված է ոչ թե արտահանման ուղղությամբ, այլ գլխավորապես ներկրման վրա է կառուցված։ Մեր երկրի համար ռիսկային է նաև այն հանգամանքը, որ այս տարվանից Հայաստանը չի օգտվելու ԵՄ արտահանման արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից, որի արդյունքում 2009 թվականից սկսած հայկական ապրանքները ԵՄ են մուտք գործել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Անկասկած, սա նշանակում է, որ մեր տնտեսությունն արտահանման հետ խնդիրներ կարող է ունենալ։ Եվ առաջին հերթին այն ազդելու է հանքարդյունաբերական ոլորտի աճի տեմպերի վրա, քանի որ արտոնության վերացումից հետո հանքարդյունաբերական արտադրանքի՝ մասնավորապես պղնձի խտանյութի վաճառքից ստացվող շահույթը նվազելու է։ Իսկ իշխանությունները որևիցե քայլ չեն ձեռնարկում դեպի ԵՄ արտահանման արտոնությունից զրկվելու հետևանքները մեղմելու ուղղությամբ։ Օրինակ՝ հաշվի առնելով Հայաստանի ծանր տնտեսական ու ռազմաքաղաքական իրավիճակը՝ կարելի էր բանակցություններ սկսել դեպի ԵՄ երկրներ արտահանման նոր արտոնյալ ռեժիմի ստեղծման շուրջ։ Բայց կառավարությունում միայն պարգևավճարներն են վայելում՝ խաղադրույք կատարելով այն կանխատեսման վրա, թե պղնձի բարձր գները տևական ժամանակ կպահպանվեն։ Սակայն պղնձի գները փոփոխական են և, ընթացիկ իրադարձություններից կախված, ցանկացած պահի կարող են նվազել՝ իրենց հետ իջեցնելով նաև հանքարդյունաբերության աճի ցուցանիշները։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև հանգամանքը, որ հարևան Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կառուցելիս մեր տնտեսության ոլորտի պատասխանատուները Հայաստանի գրավչությունը ներկայացրել են ոչ միայն ԵՏՄ շուկա մուտքով, այլև ԵՄ-ի հետ GSP+ համակարգի առկայության հանգամանքով։

Սակայն այս արտոնության վերացումից հետո մեր տնտեսությունը պակաս գրավիչ է դառնալու։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ միակ կայուն միտումը այսօր վերաբերում է գնաճին, որն արդեն անտանելի չափերի է հասել։ Իբր գնաճի ազդեցությունը քիչ էր, ջրի ու էլեկտրաէներգիայի թանկացումն էլ ավելի ուժեղ է հարվածելու սպառողների գրպանին։ Իսկ արտագաղթը շարունակվում է, գործազրկությունն՝ աճում։ Այս ամենը անվտանգային լուրջ մարտահրավերների ֆոնին այս տարվա մասով լավատեսության հույսերի տեղ չի թողնում։ Ու 2022 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճի շուրջ իշխանությունների կանխատեսումները հեռու են իրատեսականությունից։

Չհաշված, որ դեռ իրավիճակը կարող է ավելի բարդանալ, քանի որ մի շարք երկրներում մեծ արագությամբ տարածվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը, ինչը տնտեսական գործունեության նոր սահմանափակումների և մատակարարման շղթաների խաթարում է առաջ բերել։ Եվ եթե առաջիկայում համավարակային իրավիճակը բարդանա նաև մեզ մոտ, ապա այն կարող է սոցիալական բունտի ու պայթյունի պատճառ դառնալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality