Ջոկովիչը կարող է ազատազրկվել մինչև 12 ամսով
SPORTԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն Ավստրալիա մեկնելիս կեղծ տեղեկատվություն է տրամադրել, ինչի համար կարող է ազատազրկվել մինչև 12 ամիս ժամկետով, հայտնում է The Age-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ջոկովիչը Ավստրալիա մեկնելիս տեղեկացրել է, թե վերջին 14 օրվա ընթացքում ինքն այլ երկրներում չի եղել, ինչն իրականությանը չի համապատասխանել: Այդ շրջանում նա Սերբիայից մեկնել է Իսպանիա:
Սա լրջագույն խախտում է, ինչի համար թենիսիստին կարող են մինչև 12 ամսով զրկել ազատությունից:
Իսկ սահմանին Ջոկովիչն ասել է, թե փաստաթղթերը ոչ թե ինքն է լրացրել, այլ Tennis Australia-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը բավարարել է սերբ թենիսիստի հայտը. նրան դուրս են թողել ինքնամեկուսացման ռեժիմից: Ջոկովիչն արդեն առաջին մարզումն է անցկացրել կորտում՝ պատրաստվելով Australian Open-ին: