«Գնում եմ, որ գամ». այսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանի գրառումը
PHOTOԱյսօր զոհված Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը Ալավերդիից էր՝ 20 տարեկան, կոչումով՝ կրտսեր սերժանտ։ Սովորում էր Վանաձորի պետական համալսարանում, գրում է Hraparak.am-ը։
2021 թվականի սեպտեմբերի 29-ին ՊՆ կողմից պարգևատրվել էր պատվոգրերով՝ Անկախության 30֊ամյակի, ինչպես նաև զինվորական ծառայության դժվարությունները արիաբար տանելու և կանոնադրության ու հրամանատարների հրամանները անվերապահովերն կատարելու համար։
Ռուդիկի էջում բազմաթիվ էին գրառումները ծառայության վերաբերյալ, ինչպես նաև լուսանկարները։
2021թ. լուսանկար էր ավելացրել, որին կից գրել էր. «Գնում եմ, որ գամ»:
Ռուդիկը 11 ամիս է ինչ ծառայում էր հայոց բանակում։
Նա ընտանիքի միակ տղա զավակն էր, ունի մեկ քույր։

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



