«Գիտեմ՝ բոլորդ սպասում եք՝ երբ եմ վերջապես երեխա ունենալու». Արուս Տիգրանյանը՝ եթերային դադար վերցնելու պատճառների մասին
LIFEԱրուսիկ Տիգրանյանը դադար կվերցնի մասնագիտությունից, որի համար, ինչպես խոստովանել է, խելագարվում է: Դերասանուհի-հաղորդավարուհին անկեղծ գրառում է կատարել Ինստագրամի իր էջում.
«Որոշել եմ գոնե մի կես տարի չլինել եթերում ու զբաղվել ինքնակրթությամբ, հանգստանալով ու վերլուծելով իմ անցած վերջին տարիները։ 26 տարեկանը (ու դե, բոլոր տարիքները) շատ հարմար ժամանակ է վերարժեւորումների համար։
Գիտեմ, որ բոլորդ սպասում եք, թե երբ եմ ես վերջապես երեխա ունենալու, եւ նաեւ դրա համար ուզում եմ սովորել լիարժեք երջանիկ լինել առանց աշխատանքային ու ֆինանսական կախվածությունների, որ հետո ուրիշ մեկին էլ կարողանամ դա սովորեցնել։
Վստահ եմ՝ շատերն են ունենում այդ զգացումը, որ երբ գործ չես անում, քեզ անպետք ու կյանքից հետ մնացած ես զգում, նաեւ շատ է լինում, երբ հիմար առաջարկներ ենք ընդունում՝ փող աշխատելու եւ ուրիշ լիքը պատճառների համար։
Պետք է անկեղծ ասեմ, որ վերջերս եղել են նախագծեր, երբ ես ինքս ինձ ու իմ արածը չեմ հավանել, այս անգամ ոչ թե գերազանցիկի աչքերով, այլ շատ անկեղծ։ Գիտեմ, որ դա այն չէ, ինչ ուզում էի անել, երբ համալսարանում երազում էի հայտնի լրագրող դառնալու մասին։
Ավելին՝ այստեղ