Կրեմլում մեկնաբանել են Վլադիմիր Պուտինի հետ ծանոթանալու Քանյե Ուեսթի ցանկությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է լուրերը, թե ռեփեր Քանյե Ուեսթը ծրագրում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։
Պեսկովը նշել է, որ նախագահի աշխատակազմը ռեփերի գործունեությանն այնքան խորը ծանոթ չէ՝ որեւէ գնահատական տալու համար։
«Ես չեմ կարծում, թե նախագահի վարչակազմը կապի մեջ է ռեփերի հետ։ Ոչ ժամերգության, ոչ նրա ճամփորդության կազմակերպման առումով»,- Ռուսաստանի մամուլի քարտուղարի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Ռուսաստան մեկնելու որոշում է կայացրել, ուր ցանկանում է ժամերգություն անցկացնել վանքում, ինչպես նաեւ ծանոթանալ Վլադիմիր Պուտինի հետ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



