Yerevan, 03.August.2026,
00
:
00
BREAKING


«Կառավարությունում նստած մարդիկ ունակ չեն տեսնելու իրենց կայացրած որոշումների հետևանքները». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 22-ից հանրային մի շարք վայրեր մուտք գործելիս քաղաքացին պետք է ունենա պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանն այս որոշումն անտրամաբանական է համարում:

«Այն սահմանափակումները, որոնք հետզհետե մտցնում է առողջապահության նախարարությունը, ստեղծում են մի քանի պրոբլեմ: Դրանք չեն արտահայտում առողջապահական իրավիճակի կարգավորման ոչ մի սկզբունք, որովհետև տրամաբանությունից զուրկ են և, համապատասխանաբար, չեն կարողանա արտահայտել բիզնեսի ու տնտեսական-սոցիալական կյանքի կարիքները: Առողջապահության նախարարությունն ուղղակի կատարում է ԱՀԿ-ի հերթական հրահանգները:

Բոլոր սահմանափակումներն ունեն ծանր հետևանքներ տնտեսական և սոցիալական առումներով: Դրանք սահմանափակում են տնտեսական կյանքը: Հակադարձում են՝ բերելով եվրոպական երկրների փորձը: Օրերս կիսվել եմ «Time» պարբերականի հոդվածով, որտեղ նշված է, թե ինչպես են խիստ սահմանափակումներ կիրառող երկրները հետևողականորեն սպանում ռեստորանային բիզնեսը: Հարց է առաջանում՝ ՀՀ-ն ուզո՞ւմ է պետական մակարդակով հետևի այդ ճանապարհին և սպանի ոչ միայն ռեստորանային, այլ նաև փոքր ու միջին բիզնեսը: Չգիտեմ՝ ինչ շարժառիթներով են դա անում զարգացած երկրները, բայց նրանք հետևյալ կերպ են վարվում՝ պետական սուբսիդիաներ են նշանակում, թոշակ և այս կերպ փորձում են լուծել սոցիալական հարցեր: ՀՀ-ն մտցնում է սահմանափակումներ՝ առանց դրանց հետևանքները մեղմելու սոցիալական դաշտում: Այս դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ տրամաբանություն կա այս գործողությունների մեջ:

Ակնհայտ տեսնում ենք, որ կառավարությունում նստած մարդիկ ունակ չեն տեսնելու իրենց կայացրած որոշումների հետևանքները: Վահան Քերոբյանը հայտարարում է՝ էկոնոմիկայի նախարար է աշխատել մեկ տարի, որ հույս տա բիզնեսին: Եղբայր, բիզնեսին պետք չէ հույս տալ, բիզնեսն ուզում է տեսնել գործունյա քայլեր, պետք չէ մեզ խաբել տնտեսական աճի թվերով, երբ բիզնեսի մարդիկ լինելով՝ ակնհայտ տեսնում ենք, որ ունենք դեգրադացիա, ոչ թե աճ: Հույս տվող նախարարներ մեզ ընդհանրապես անհրաժեշտ չեն: Չենք ուզում նախարարներ, որոնք սուպերնախարարության են վերածվել: Առողջապահության նախարարությունը սկսել է ոչ թե օրենքներով, այլ նախարարի հրամաններով կարգավորել հասարակական, սոցիալական և տնտեսական կյանքը:

Նորմալ երկրներում այս ամենն անցնում է օրենսդրական պրոցեդուրա, որպեսզի մասնակցենք քննարկումների, հասկանանք, որ եթե մեր շրջանառությունը սահմանափակվելու է, ենթադրենք՝ մեր բնագավառի 30 տոկոսը սնանկանալու է, ապա գործազուրկների նոր բանակին էկոնոմիկայի հույս տվող նախարարը ո՞ր հույսերով է կերակրելու: Կա՛մ այդ մարդիկ պրոֆիլային կրթություն չունեն, կա՛մ էլ կրթության պակաս ունեն, որ չեն կարողանում տեսնել հետևանքները: Ցանկացած սահմանափակում սահմանափակելու է մեր շրջանառությունը, որի արդյունքում շատանալու են սնանկությունները: 2021 թ.-ին արդեն ունեցել ենք մոտ 200 ռեստորանի կորուստ: 2021 թ.-ին պարենային գնաճն արդեն կազմել է 25 տոկոս: Կտրուկ վատթարանում է տնային տնտեսությունների ֆինանսական իրավիճակը, աշխատավարձերը չեն աճում այն տեմպով, որով աճում է ինֆլ յացիան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բարսեղյանը:

Նշում է՝ այս բնագավառում հակացուցված են սահմանափակումները, հակառակը՝ պետք է իրականացնել խթանիչ միջոցառումներ, որպեսզի այն «չմահանա», գոնե շարունակեն պահպանել այն աշխատատեղերը, որոնք կան՝ միևնույն ժամանակ չստեղծելով սոցիալական լարված իրավիճակ: «Խոսում ենք երկու նախարարության մասին, բայց պետք է ընդունենք, որ բոլոր բնագավառներում կա նման արատավոր պրակտիկա, հետևությունները շատ տխուր են պետության համար, որովհետև այլևս չկա պետություն-բիզնես դիալոգ, չկան տրամաբանական քայլեր, չկա հայացք դեպի պետություն, տնտեսական աճ, սոցիալական պետություն: Աշխատում են յուրայնության սկզբունքով: Օրինակ՝ նույն էկոնոմիկայի նախարարը, յուրային չհամարելով ինչ-որ ոլորտի ներկայացուցիչների, նախընտրում է նրանց հետ չհանդիպել, չի ցանկանում լսել ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին:

Շատ սուր է ընդունում մեր քննադատությունները, բայց եթե այդպես պետք է արձագանքես, ուրեմն տեղ չունես քաղաքականության մեջ: Եթե քննադատությունը նեղացնելու է պարոն Քերոբյանին, ապա նա սխալ պաշտոն է զբաղեցնում: Օրինակ՝ նախկին նախարար Տիգրան Խաչատրյանի հետ բավականին օպերատիվ կերպով արձագանքեցինք հակաալկոհոլային խայտառակ օրինագծին, որը Հայաստանում սպանելու էր ալկոհոլային արտադրությունը, գինեգործությունը և բացասական ազդեցություն էր ունենալու ռեստորանային ոլորտի վրա: Այն ժամանակ էլ քննադատում էինք կառավարությանը, բայց օպերատիվ կապ հաստատեցինք, գործնական խոսակցություն ունեցանք և շտկեցինք խնդիրը, որը կարող էր Հայաստանի մի ամբողջ բնագավառի վնաս հասցնել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Մյուս կողմից՝ մարտի 15-ից հանրային սննդի օբյեկտներում բաց և փակ տարածքներում արգելվելու է ծխախոտի օգտագործումը։ Այս որոշումը ևս միանշանակ չի ընդունվում բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից: «Այս մարդիկ հերթական թոզն են փչում ազգաբնակչության աչքերին: Միգուցե օրինական վաճառքի թվերով նվազելու է ծխախոտի վաճառքը, բայց խորամանկ քայլեր են անում՝ չեն ներկայացնում սպառման քանակները: Արտադրությունը և սպառումը հավասար է, ծխախոտային արտադրանքը թափոնի չի վերածվում, սպառվում է: Եթե աշխարհում համադրենք սիգարետի արտադրված և օրինական վաճառված քանակները, ապա այստեղ մի դատարկ տարածություն կունենանք, դա սև շուկան է, որն այս անմիտ, անգրագետ արգելքների հետևանքով ձևավորվում է բոլոր երկրներում: Սա ամենաանիրագործելի օրենքն է: Պետությունը դրդում է շուկային գնալ մութ գործարքների, ծխախոտի շրջանառության թաքնված շուկա է ստեղծվելու: Մարդիկ իրենց պաշտոնի համար անում են քայլեր, որոնք վնասում են տնտեսությանը: ՀՀ պետբյուջե ծխախոտային ընկերություններից մտնում է 110 մլրդ դրամ:

Մեր երկիրը ծխախոտ արտադրող երկիր է, ծխախոտ արտադրող ընկերությունը բազմիցս հայտնվել է հարկատուների ցանկի առաջին տեղում: Այս ամենը հաշվի չառնելն առնվազն անգրագիտության նշան է կամ այլ շարժառիթներ ունենալու ուղիղ ցուցիչ: Էկոնոմիկայի նախարարը հպարտանում է նրանով, որ մի քանի ամիսից Հայաստանում ունենալու են ծխախոտի շրջանառության սև շուկա, եթե իրենց դա ձեռք է տալիս, ապա տնտեսվարողներին վաղուց ձեռք չի տալիս, նրանք վաղուց սպիտակ շուկայում են և գործում են օրենքի դաշտում: Մեր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տնտեսվարողներն ավելի պետականամետ են, քան պետության ներկայացուցիչները:

Պետությունն ընդունում է օրենքներ, որոնք հակասում են պետական շահին, և տնտեսվարողներն են սկսում պետական շահը պաշտպանել: Կան ազդակներ, և հասարակությունը պետք է տեսնի, որ այս Կառավարությունը չի արտահայտում ո՛չ բիզնեսի, ո՛չ էլ ազգաբնակչության տնտեսական ու սոցիալական կարիքներն ու սպասելիքները: Նայելով այս ամենին՝ հասկանում ես, որ Հայաստանը մեկ անգամ ևս անցնելու է ցավալի ընտրության ճանապարհով»,-եզրափակում է Աշոտ Բարսեղյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement