Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում է Google-ի հետ. «Փաստ»
INTERNATIONAL NEWS«Փաստ» օրաթերթը գրում է
eadaily.com–ը «Տեղանունային պատերազմ. Ադրբեջանը կիսվել է Google-ի հետ համագործակցության արդյունքով» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Google կորպորացիայի հետ՝ ամերիկյան այդ ընկերության որոնման համակարգում քարտեզների վրա տեղանունները ադրբեջաներենով ցուցադրելու համար։ Այդ մասին հայտարարել է հիշյալ նախարարությանը կից տիեզերական գործակալության նախագահ Սամեդդին Ասադովը։
«Այդ համագործակցության արդյունքում մի շարք տեղանուններ արդեն փոխվել են։ Google maps-ում կարող ենք տեսնել, որ տեղանուններն արդեն ցուցադրված են ինչպես ադրբեջաներենով, այնպես էլ հայերենով: Դա այդ համագործակցության արդյունքն է։ Միգուցե ապագայում քարտեզներից հանվեն տեղանունների հայերեն նշումները։ Դա քաղաքական որոշում է: Առայժմ մենք բանակցություններ ենք վարում այդ ուղղությամբ»,ասել է պաշտոնյան։ Հայաստանի կողմից փոխադարձ քայլերի բացակայության դեպքում մեծ է հավանականությունը, որ Google-ը կբավարարի Բաքվի պահանջը և իր քարտեզների վրա ցույց կտա Լեռնային Ղարաբաղի տեղանուններն այնպես, ինչպես պահանջում է Ադրբեջանը:
Ինչպես ավելի վաղ գրել է EADaily-ն, դրա վրա ուշադրություն է հրավիրել հայաստանյան մեդիա փորձագետ Արթուր Պապյանը։ Ըստ նրա, ամերիկյան թվային հսկան կարող է ցուցադրել տեղանունների բացառապես ադրբեջանական տարբերակները հատուկ հենց Ադրբեջանի համար։ Ինչպես նշել է Պապյանը, այլ հարց է, թե ինչպիսի՞ տեսք կունենա այդ ամենը, երբ դիտվի երրորդ՝ չեզոք երկրից։ Հենց նման նպատակի համար էլ Google-ին դիմել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում